Ռումինիայի արևելքում հինգ մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված տարածքներում, հայտնում է PA Media-ն՝ վկայակոչելով տեղական արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Փրկարարները աղետից տուժած արևելյան Գալացի և Վասլուի շրջաններում փորձել են փրկել 95 մարդու։

Երեք տարեց կնոջ և երկու տղամարդու դի է հայտնաբերվել Պեչեա, Դրագուշենի, Կոստաչե Նեգրի և Կորոդ բնակավայրերում, հայտնում է Արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

Ըստ իշխանությունների՝ պարզվել է, որ զոհերից մեկը մահացել է երկու օր առաջ և «ոչ թե եղանակի հետևանքների», այլ ուրիշ պատճառներով։

Գալաց է ուղարկվել Black Hawk ուղղաթիռ՝ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։

Փոթորիկները մոլեգնել են Ռումինիայի ութ շրջանների 19 բնակավայրերում։ Ուժեղ քամին տապալել է տասնյակ ծառեր, վնասել ավտոմեքենաները, արգելափակել ճանապարհներն ու երթևեկությունը:

Իշխանությունները տեքստային հաղորդագրություններ են ուղարկել բնակիչներին՝ նախազգուշացնելով վատ եղանակի մասին, իսկ շտապօգնության ծառայությունները ջրհեղեղները տներից հեռացնելու համար ջանք չեն խնայում:

Փակ են նաև որոշ ճանապարհներ։

Վարչապետ Մարչել Չիոլակուն Գալացի շրջան մեկնելու և հետեւանքները գնահատելու համար չեղյալ է հայտարարել շաբաթ օրը նախատեսված հանդիպումները: