Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորոս կղզու երկրի նախագահ Ազալի Ասումանին ուրբաթ օրը կրոնական առաջնորդի հուղարկավորության ժամանակ թեթև վնասվածք է ստացել դանակով հարձակման հետևանքով, հայտնում է Associated Press գործակալությունը:

Նախագահին պաշտպանելու փորձի ժամանակ մեկ մարդ է վիրավորվել, հայտնել են իշխանությունները:

Նախագահ Ազալի Ասումանիի վնասվածքները լուրջ չեն, և նա վերադարձել է իր տուն, ասված է նրա աշխատաենյակի հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակվողին և ներկայում կալանքի տակ է, սակայն հարձակվողի ինքնությունը կամ հարձակման հանգամանքների մասին որևէ այլ տեղեկություն չի նշվում:

Հարձակումը կատարվել է մայրաքաղաք Մորոնիի ծայրամասային Սալիմանի քաղաքում։