Ադրբեջանի Շամքիրի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-ի զորամասի զինծառայող, շարքային Բաղիրով Նուրբալի Ասիֆ օղլուի հրազենից արձակված կրակոցի հետեւանքով զոհվելու մասին։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է զինդատախազի ավագ օգնական-Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Ըստ հաղորդագրության՝ ստացված տեղեկությունների համաձայն՝ Շամկիրի զինվորական դատախազության և զինվորական դատախազության քրեական և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, առգրավել իրեղեն ապացույցներ և կատարել այլ գործողություններ:
Ադրբեջանցի զինծառայողի մահվան դեպքով Շամքիրի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 120.1 հոդվածի (Դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ և կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հասանելի է
русскийԹեմա




























