Իսպանիայի հյուսիսային Կատալոնիայում անտառային հրդեհը ստիպել է արտակարգ իրավիճակների ծառայություններին հրամայել փակել հիմնական AP-7 մայրուղին և արագընթաց երկաթուղային հաղորդակցությունները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Հրշեջ ծառայությունները հայտնել են, որ Ժիրոնայի մերձակայքում գտնվող Ագուլանում անտառային հրդեհը հանգեցրել է AP-7 ավտոմայրուղու և արագընթաց երկաթուղու փակմանը Ֆիգերեսից մինչև ֆրանսիական սահման: Անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է 27 հրշեջ մեքենա և յոթ օդային ջոկատ։

«Աշխատում ենք անտառային հրդեհը մարելու ուղղությամբ։ Մենք խնդրել ենք փակել երկաթուղային AVE և AP-7 երթևեկությունը Ֆիգերեսից մինչև ֆրանսիական սահման երկու ուղղություններով», - ասվում է հրշեջ ծառայության հայտարարության մեջ: