Այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքաելյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի, ԱԺ գործընկերների և կուսակցական ընկերների հետ հանդիպում ենք ունեցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Հայտնում է Աժ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շարունակական միջազգայնացմանը, ինչպես նաև Cop 29-ին ընդառաջ իրականացվող տարաբնույթ աշխատանքների համադրմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։