Թուրքիայի Սաքարյա նահանգի մակարոնեղենի ֆաբրիկայում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունը մեծ հետևանքներ է ունեցել, հայտնում է  NetGaste-ը։

Հաղորդվում է, որ շրջանի բնակիչները խուճապի են մատնվել, երբ տեղական ժամանակով ժամը 13:20-ի սահմաններում պայթյունի ձայն է լսվել:

Պայթյունից հետո թանձր ծուխ է սկսել դուրս գալ այն տարածքից, որտեղ գտնվում է ֆաբրիկան։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ջոկատ, բժշկական խմբեր և Սաքարյայի քաղաքապետարանի անվտանգության ուժերը։ Իշխանությունները տարհանել են տարածքը հնարավոր երկրորդ պայթյունի կամ հրդեհի պատճառով։

Պայթյունի պատճառները պարզվում են։