Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին, այս մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը: Նրա խոսքով, Սահակաշվիլին նման որոշում է կայացրել հիմք ընդունելով Իսրայելի նախագահի խնդրանքը:

«Որոշումն, իհարկե, պայմանավորված էր նաեւ հրեա  գործարարների տարիքը եւ առողջությունը հաշվի առնելով»,-ընդգծել է մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ վրացի ոստիկանները հրեա գործարարներին ձերբակալել են 2010 թվականի հոկտեմբերի 14-ին` վրացի պաշտոնյային կաշառք առաջարկելու համար:

Վրաստանի դատարանը Ռոնի Ֆուքսին դատապարտել էր 7, իսկ Զեեւ Ֆրենկելին`6 տարվա ազատազրկման: