ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը կիրակի օրը հայտարարել է, որ Թրամփն «անվտանգ է՝ նրա անմիջական մերձակայքում հնչած կրակոցներից հետոլ», հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Նախագահ Թրամփը ապահով է այն բանից հետո, երբ նրա անմիջական հեռավորության վրա կրակոցներ են հնչել։ Այս պահին այլ մանրամասներ չկան», - հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չունգը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ էր խաղում ՎեսՓալմ-Բիչ-ում գտնվող Trump International Golf Club-ում: Դաշտն անմիջապես փակվել է, հայտնել է ծանոթ աղբյուրը։