ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆի միջազգային դաշտի մոտ՝ Ուեսթ Փալմ Բիչում, երկու մարդ փոխհրաձգության մեջ են մտել, հայտնում է New York Post-ը։
Աղբյուրները նշում են, որ կրակողները միմյանց Էին թիրախավորել, ոչ թե Թրամփին։
Ըստ աղբյուրների, ԱՄՆ նախկին նախագահին ոչ մի վտանգ չի սպառնում, և որ կրակոցները տեղի են ունեցել ակումբից դուրս գտնվող տարածքում:
Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել էր ԱՄՆ նախագահի մերձակայքում կրակոցների մասին։
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում հուլիսի 13-ին տեղի ունեցած հանրահավաքում Դոնալդ Թրամփի դեմ փորձ էր կատարվել։





























