Աննորմալ շոգ եղանակը Ալպերում նպաստում է նոր էքստրեմալ սպորտաձեւի զարգացմանը, քարերի վրա դահուկավազքին:
Մինչ ձյան բացակայությունը ստիպում է սպորտային պաշտոնյաներին փոխել լեռնադահուկային օրացույցը, դահուկորդների խմբերը նվաճում են Ալպերի քարքարոտ ստորոտները:
Նման վտանգավոր փորձարկումներ անողներին անվանում են քարե դահուկորդներ: Իրենք մարզիկները հավաստում են, որ տպավորությունները շատ ուժեղ են, թեեւ այդ զբաղմունքը շատ վտանգավոր է:
Այդուհանդերձ, էքստերմալները հուսով են, որ իրենց նոր նախասիրությունը շուտով կողմնակիցների մեծ բանակ կհավաքի եւ ապագայում միջազգային մակարդակի մրցումներ կկազմակերպվեն: Վարժանքները անցկացվում են ավստրիական Հայմինգ բնակավայրի մոտ, հաղորդում է РБК-ն:




























