Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սուլեյմանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ Գարեգին Երկրորդի հետ:

Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: