Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության զինծառայողները սեպտեմբերի 15-ին հարձակվել են Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա։
Ըստ ռազմական հետախուզությունում Kyiv Post-ի աղբյուրի՝ գործողությունը տեղի է ունեցել Հալեպի հարավ-արևելյան ծայրամասում, և Kyiv Post-ը համապատասխան կադրեր է ստացել:
Այս բազայում ռուսական զորքերը հարձակողական անօդաչու թռչող սարքեր են արտադրել և փորձարկել, հայտնում է znaj.ua-ն։ Բացի դրանից, հարձակման ենթարկված բազան ռուսներն օգտագործել են «քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքեր» արտադրելու համար, որոնց մարտական ստորաբաժանումները պահվել են այն դիրքում, որտեղ գրոհել են Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները։





























