ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ երկու մահափորձերն էլ կատարվել են արմատական ձախ գաղափարների կողմնակիցների կողմից։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը բլոգեր Ֆարոկ Սարմադի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է X-ով։
«Հիմա շատ հայտարարություններ են արվում»,- պատասխանել է նա հարցին, թե ինչով են պայմանավորված մահափորձերը։ Նա պարզաբանել է, որ, մասնավորապես, նկատի ունի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները «ժողովրդավարությանը սպառնացող վտանգի և այլնի մասին»։ «Եվ թվում է, որ այս երկուսն էլ ձախ արմատականներ են եղել», - հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով իր հարձակվողներին:
«Մենք պետք է ավելին իմանանք առաջինի մասին: Կան հավելվածներ, որոնք դեռ չեն ապաշրջափակվել, ինչը բավականին տարօրինակ է»,- ընդգծել է Թրամփը՝ խոսելով հուլիսին Փենսիլվանիայում իրեն գնդակահարած Թոմաս Մեթյու Քրուքսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու իրավապահ մարմինների փորձերի մասին։ «[Նրա] հայրը վարձեց Փենսիլվանիայի ամենամեծ փաստաբանին, ինչը բավականին տարօրինակ է», - կարծում է հանրապետականը: «Այնտեղ մի քանի բավականին տարօրինակ բաներ են կատարվում»,- նշել է նա։





























