Սոցիալական «Google+» ցանցում հնարավորություն է ստեղծվել «Տեսահանդիպում» (Hangouts) ծառայության միջոցով հեռախոսահամարների զանգել, տեղեկացրել է IRC օնլայն- չատի հեղինակ, իսկ ներկայումս Google-ի աշխատակից Յրակո Օյկարինեն, հաղորդում է siteua.org-ը:
Այս գործառույթն անվճար է օգտագործողների համար, սակայն առայժմ հնարավոր է միայն ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռախոսահամարների դեպքում: Ընկերության փոտային Gmail ծառայությունում նման գործառույթ գործարկվել էր դեռ 2010թ. օգոստոսից, սակայն այն հնարավորություն է ընձեռում միաժամանակ կապվել միայն մեկ բաժանորդի հետ:
Սոցիալական «Google+» ցանցը, որն ունի ավելի քան 40 մլն օգտագործող, գործարկվել է 2011թ. հուլիսի վերջին` որպես մրցակից Facebook-ի այլընտրանք, որի օգտագործողների ցանկը գերազանցում է 800 միլիոնը:




























