Մերձմոսկովյան Բալաշիխ քաղաքի բնակչուհին, որին գտնել են իր բնակարանում ամուսնու եւ երկու երեխաների դիակների կողքին, խոստովանել է, որ սպանել է նրանց եւ փորձել ինքն իրեն թունավորել...փողի բացակայության պատճառով, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Կինը մեղայական է գրել, որում ասում է, թե նման քայլի գնացել է կյանքի նկատմամբ անտարբերության ու փողի բացակայության պատճառով»,-ասել է հետաքննչական վարչության ներկայացուցիչը: Նրա խոսքով` ներկայումս որոշվում է կնոջ կալանավորման հարցը:
Ինչպես պատմել է կինը, «ինքն ամուսնուն եւ երեխաներին քնաբեր է տվել, իսկ հետո տոպրակների օգնությամբ խեղդել է նրանց»:
Իրավապահները նախօրեին հայտնաբերել են կնոջը, որը եղել է հոգեմետ նյութերի եւ ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաեւ նրա ամուսնու, 8-ամյա տղայի եւ 6-ամյա աղջնակի մարմինները:




























