Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի գլխավոր փորձը:
Ի դեպ, գլխավորը փորձը, որին ներկա է նաեւ հանդիսատեսը, դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցույթից տարբերվում է միայն նրանով, որ այսօր հաղթողը չի հայտարարվի:
Հավելենք, որ վաղը կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին սպասվում է աննախադեպ հրավառութուն: Մրցույթի հատուկ հյուրերից է լինելու շվեդ աստղ Մոլլի Սանդեն, ով կներկայացնի իր «Det Finaste Någon Kan Få» երգը: Սանդեն այդ երգը կատարել է «Մանկական Եվրատեսիլ- 2006»-ին: Մրցույթի հատուկ հյուրերն են նաեւ Հայաստանը «Եվրատեսիլ -2008» մրցույթում ներկայացրած ու չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոն ու «Մանկական Եվրատեսիլ-»2010» հաղթող Վլադիմիր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանում: Երաժշտական մրցույթին կմասնակցեն 13 երկրների ներկայացուցիչներ: Ելույթ ունենալու հաջորդականությունը հետեւյալն է` Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Հոլանդիա, Բելառուս, Շվեդիա, Վրաստան եւ Բելգիա:




























