Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրող են դանակահարել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Simsar.az կայքը` նշելով, որ անհայտ անձինք դանակահարել են «Ռեյտինգ» թերթի թղթակից Էլշատ Ումիդին: Նա տեղափոխվել է Բաքվի թիվ 1 հիվանդանոց: Նրա դրության մասին բժիշկները տեղեկություն դեռեւս չեն հաղորդում, գրում է կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին անհայտ անձինք դանակահարել էին ադրբեջանցի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թաղիին, ով ստացված վնասվածքների հետեւանքով նոյեմբերի 23-ին մահացել է հիվանդանոցում: