Իսպանիայի Գերագույն դատարանը 85 տարվա ազատազրկման է դատապարտել բասկյան անջատողական ETA խմբավորման նախկին անդամին՝ 24 տարի առաջ Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու համար, որից 11 մարդ էր տուժել, հայտնել է Reuters-ը։

Դատարանը 2000 թվականի օգոստոսի 8-ին Իսպանիայի մայրաքաղաքի հյուսիսում առևանգված մեքենայի մեջ դինամիտի լիցք տեղադրելու և պայթեցնելու մեջ Անա Բելեն Էգեսին մեղավոր է ճանաչել:

Դատարանը, որը քննում է Իսպանիայում ահաբեկչությանն առնչվող բոլոր գործերը,  ահաբեկչական վնաս պատճառելու համար Էգեսին դատապարտել է 15 տարվա, իսկ սպանության փորձի յոթ կետով՝ 70 տարվա ազատազրկման:

Պայթյունի հետևանքով վիրավորված 11 հոգուց յոթի վիճակն առ այսօր ծանր է։

55-ամյա Էգեսն արդեն 30 տարվա ազատազրկում էր կրում 2001 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մեկ այլ պայթյունի համար, որի ժամանակ վիրավորել է 97 մարդ և սպանվել մի բարձրաստիճան ոստիկանի: Էգեսը ավելի վաղ՝ 2000 թվականի հունվարին բանակի սպայի սպանության մեջ մասնակցության համար դատապարտվել էր 126 տարվա ազատազրկման։

Նա ձերբակալվել է 2001 թվականի հարձակումից անմիջապես հետո:

2018 թվականին ETA-ն (Euzkadi Ta Azkatasuna կամ «Բասկերի Հայրենիք և ազատություն») հայտարարեց իր բոլոր կառույցների ամբողջական վերացման մասին՝ նման կերպ վերջ դնելով իսպանական պետության դեմ 50-ամյա պարտիզանական արշավին, որի ընթացքում, ըստ կառավարության, 853 մարդ է սպանվել: