Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բաչախչյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Նա Դիլիջանից է եւ Գյումրիի ոստիկանապետի պաշտոնում աշխատել է երկու տարի:

Նրան այց պաշտոնում փոխարինել է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը:

Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Նշենք, որ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ նախկինում քրեական քրեական գործ էր հարուցվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Ամասիայի ոստիկանապետ է նշանակվել Աշոցքի ոստիկանապետը: