Վերջին տվյալներով՝ Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորված Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց, հայտնում է Mehr-ը։ Իրանական լրատվամիջոցները պարզաբանում են, որ նա թեթև վիրավորվել է Լիբանանի մի քանի շրջաններին հարվածած համակարգված կիբերհարձակման հետևանքով։

Հաղորդվում է, որ վիրավորվել են նաև Բեյրութում Իրանի դեսպանատան երկու աշխատակից։ Ըստ Al Jazeera-ի, հարձակման հետևանքով վիրավորվել են նաև «Հըզբոլլահ» շարժման անդամները, հաղորդվում է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել իսրայելական ուժերի «Հըզբոլլահի» կապի սարքերի վրա հաքերային հարձակման  պատճառով։ Բացի Լիբանանից, նմանատիպ հարձակումներ են եղել նաև Սիրիայում։