Դոնեցկի Շախտյորը 5:0 հաշվով հաղթեց Կիեւի Արսենալին, թիմի երրորդ գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:
Այս հանդիպումով մեկնարկեց Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրը: Շախտյորը հաղթանակի շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը` 48 միավոր: 46 միավոր ունի Կիեւի Դինամոն, որը 19-րդ տուրում դեկտեմբերի 5-ին կմրցի Դոնեցկի Մետալուրգի հետ:
Շախտյոր - Արսենալ հանդիպումից առաջ Հենրիխ Մխիթարյանը Շախտյորի վետերան Վալերի Ռուդակովից ստացավ նոյեմբեր ամսվա թիմի ամենագեղեցիկ գոլի հեղինակի մրցանակը: Կարպատների դարպասը Մխիթարյանի խփած գոլը ստացել է ակումբի կայքի անցկացրած հարցման մասնակիցների ձայների 83 տոկոսը:




























