ՌԴ «Роспотребнадзор»-ի մայրաքաղաքի վարչությունն ուժեղացրել է սանիտարական և կարանտինային միջոցառումները «Վնուկովո» միջազգային օդանավակայանում՝ ուղևորների շրջանում խոլերայի հայտնաբերման հավանականության պատճառով։ Անբարենպաստ համաճարակային իրավիճակ ունեցող երկրներից ժամանող ներգաղթյալների համար կազմակերպվում է բժշկական ստուգում։ Դրա մասին հայտնել են վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությունից։

«Սահմանային հսկողությունն ուժեղացվել է իրական ժամանակում տարբեր երկրներում համաճարակաբանական իրավիճակը վերահսկող «Периметр», ավտոմատ տեղեկատվական համակարգի օգնությամբ։ Եթե ​​օդանավում խոլերայով հիվանդ հայտնաբերվի, հակահամաճարակային միջոցառումների շարք կանցկացվի՝ հիվանդի հոսպիտալացումից մինչև և օդանավի ախտահանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, մշակվել են բժշկական հսկողության միջոցառումներ ներգաղթյալների համար, ովքեր Մոսկվա են ժամանում խոլերայի առումով անբարենպստ երկրներից։ Վարակների հայտնաբերման դեպքում կստուգվեն նաև բուժհաստատությունների պատրաստվածությունը, կբարձրացվեն բժիշկների զգոնությունը հիվանդության հնարավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ, գրում է «Коммерсантъ»-ը։