Մեխիկոյի մերձակայքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքը վեց մարդու կյանք է խլել, հայտնում է Associated Press գործակալությունը։

Մեխիկոյի հյուսիս-արևմուտքում գտնվող Նաուկալպան համայնքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած սողանքը վնասել է նաև տներ և դպրոց, ասվում է Մեխիկոյի նահանգի կառավարության հայտարարության մեջ: Զոհվել են չորս տղամարդ և երկու կին։ Երեք մարդ էլ վիրավորվել է և տեղափոխվել նահանգի ​​հիվանդանոց։

Նահանգապետ Դելֆինա Գոմեսը կարգադրել է տուժած ընտանիքներին օգնելու համար փրկարարական խմբեր և անվտանգության աշխատանքային խմբեր ուղարկել:

Նաուկալպանում մարդիկ զոհվել են շաբաթ օրը Մեխիկոյից արևմուտք ընկած Հիլոցինգո քաղաքում հերթական սողանքից մի քանի օր անց, որը խլեց ինը մարդու կյանք: Զոհերի թվում երեք ամսական երեխա կա։

Փրկվել են 10 և 12 տարեկան երկու երեխա և 34-ամյա կին։ Վնասվել են մի քանի տներ, և իշխանությունները ստիպված են եղել տարհանել ավելի քան 100 մարդու՝ վախենալով նոր սողանքներից: Հուլիսի վերջին անձրևների սեզոնի սկսվելուց հետո Մեքսիկայում սողանքներ են եղել և հորդառատ անձրևներ տեղացել: