Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շարունակվում է երեկ սկսված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գագթնաժողովում միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: «Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որին մասնակցություն են ունեցել 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք են հանդիսացել Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարարության մշակման համար: