Լոնդոնում Իրանի դեսպանատան աշխատակիցները դեկտեմբերի 2-ին լքել են Մեծ Բրիտանիան` երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի պահանջով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նման պահանջ ներկայացվել էր նոյեմբերի 30-ին` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա իրանցի երիտասարդների հարձակումից հետո:  Իրանի նկատմամբ Լոնդոնի մտցրած նոր պատժամիջոցներից դժգոհ ուսանողները կոտրել են դեսպանատան շենքի պատուհանները,  այրել բրիտանական դրոշը, ինչպես նաեւ պատանդ են վերցրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիների: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել է նրանց:

Անկարգություններից հետո Թեհրանում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը փակվել է, իսկ բրիտանացի դիվանագետները վերադարձել են հայրենիք: Մեծ Բրիտանիայի դեսպանատան դեպքերից հետո իրենց դեսպաններին Իրանից հետ կանչեցին Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները: