Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Զոհերի թվում կան ոստիկաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Միջադեպի հանգամանքների պարզաբանմանը ներգրավվել է ՌԴ Քննչական կոմիտեն։ Անվտանգության ուժերը դեպքի վայրում զննում են։

Բակալչուկների միջև հակամարտությունը շարունակվում է ամուսնալուծության ֆոնին, բաժանվում է ունեցվածքը: Նախկին ամուսինները լուրջ տարաձայնություններ ունեն ընկերության ապագայի հետ կապված։