Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է պոլիոմիելիտի աշխատակցուհու խմբակային բռնաբարության գլխավոր կասկածյալին:
Անցյալ շաբաթ պատվաստումների արշավի ժամանակ բուժհաստատության աշխատակցուհու վրա երեք տղամարդ է հարձակվել, հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Երկու կասկածյալները դեռևս ազատության մեջ են։ Հինգշաբթի հարավային Սինդ գավառում՝ Յակոբաբադում տեղի ունեցած հարձակումը Պակիստանում պոլիոմիելիտի պատվաստման արշավի շրջանակում տնետուն գնացող՝ պոլիոմիելիտի պատվաստման թիմերի վրա հարձակումների շարքից մեկն էր:
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամմադ Սայֆալի՝ կինը պատմել է, որ իրեն բռնաբարել են երեք տղամարդ, երբ նա մտել է Ջակոբաբադի տներից մեկը՝ երեխաներին պոլիոմիելիտի կաթիլներ տալու համար: Կասկածյալը՝ Ահմադ Ջահրանին, գիշերը ձերբակալվել է , հավելել է Սայֆալը:
Ոստիկանությունը դեռևս փնտրում է բռնաբարության ևս երկու կասկածյալի։
Հարձակումից հետո տեղի ոստիկանապետը և շրջանային վարչակազմի ղեկավարը անփութության և պոլիոմելիտի աշխատակցուհու համապատասխան անվտանգությունը չապահովելու համար հեռացվել են աշխատանքից:





























