Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման «Ալ Մանար» հեռուստաալիքը հայտնել է, որ Լիբանանի մի քանի շրջաններում մարդկանց ձեռքում անլար սարքեր են պայթել։
Իր հերթին Al Jazeera-ն հաստատել է, որ առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի հարավային արվարձանի Դահիյա շրջանում։
Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Բեքաա հովտի Սողմոր քաղաքում անհայտ անլար սարքերի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։





























