Սեպտեմբերի 18-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր: