Լիբանանի շատ շրջաններում իսրայելական ենթադրյալ վերսկսված հարձակման հետևանքով չորեքշաբթի ինքնաբերաբար պայթել են դյուրակիր ռացիաները, հայտնել է al Mayadeen-ը:
ICOM V82 սարքերի պայթյունները հզոր են եղել, գրում են լիբանանյան լրատվամիջոցները։
Պայթյունները մեծ հրդեհներ են առաջացրել լիբանանյան մեքենաներում, մոտոցիկլետներում, բնակարաններում և խանութներում:
Նմանատիպ հարձակման հետևանքով մի սարք նույնիսկ պայթել է երեքշաբթի սպանված տղամարդու թաղման արարողության ժամանակ, երբ հանգուցյալի շուրջ մեծ բազմություն էր հավաքվել:
Զոհերի թիվը դեռևս ճշվում է։





























