Թաիլանդի դատախազությունը հայտարարել է, որ 2004 թվականին Թաիլանդի հարավում ձերբակալված 78 մահմեդական ցուցարարների մահվան գործով ներգրավված պետական անվտանգության ութ նախկին աշխատակիցների նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Associated Press-ը:
Գործը մեծ հնչեղություն է ստացել, երբ հայտնի են դարձել տուժողների մահվան դաժան հանգամանքները: Նրանց ձերբակալել են, ձեռքերը կապել ու վառելափայտի դարսակույտ պես բարձել բեռնատարների մեջ։ Մինչև մեքենաները հասել են ռազմաբազա, որտեղ նրանց պետք է կալանքի տակ վերցնեին, 78 մարդ մահացել է շնչահեղձությունից։ «Թաքբայի կոտորած» անվանումը ստացած գործի առնչությամբ ձգձգված դատական հայցը հարուցվել է գործի վաղեմության ժամկետի ավարտը լրանալուց ընդամենը մեկ ամիս առաջ:
Թեև կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ մեղադրանքը դեռ կարող է կասեցվել, եթե նշված անձնացից ոչ մեկը մինչև հոկտեմբերի 25-ի վերջնաժամկետը դատարան չներկայանա:
Մահվան դեպքերը տեղի են ունեցել մահմեդական անջատողականների ապստամբության ընթացքում, Թաիլանդի ամենահարավային Նարաթհիվատ, Պատտանի և Յալա նահանգներում, որոնք մահմեդական մեծամասնությամբ նահանգներն են բուդդայականներով գերակշռող երկրում:





























