Լիբանանում դյուրակիր սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, ինչը մեծացնում է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման վերաբերյալ մտավախությունները, գրում է Al Jazeera-ն։

Ըստ պետական ​​լրատվամիջոցների՝ Բեյրութում պայթել են «Հըզբոլլահ» շարժման անդամների օգտագործված դյուրակիր ռադիոսարքերը, Լիբանանի հարավում և արևելքում ևս նմանատիպ պայթյուններ են գրանցվել:

Դա տեղի ունեցավ մեկ օր այն բանից հետո, երբ «Հըզբոլլահ»-ի անդամների հարյուրավոր փեյջերները պայթեցվել են, ինչի հետևանքով Լիբանանում զոհվել է 12 մարդ, նրանց թվում երկու երեխա, և վիրավորվել շուրջ 2800 մարդ: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։