Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին հերքել է տեղեկությունն, ըստ որի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերը Լիբանանում դյուրակիր փեյջերների պայթյունների զոհ են դարձել:
Tasnim գործակալությանը տված հարցազրույցում գեներալ Նաեյնին հերքել է մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի տարածած լուրերը, ըստ որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորները մահացել են ամբողջ Լիբանանում փեյջերների համաաժամանակյա պայթյունների հետևանքով:
Նա շեշտել է, որ փեյջերների պայթեցման հետևանքով ԻՀՊԿ-ի ոչ մի զինծառայող չի տուժել։





























