Հաիթիի Միգրացիայի ազգային վարչության բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի սպանվել է հյուսիսային առափնյա Կապ-Հայտիեն քաղաքում, հայտնում է Associated Press-ը։
Քերվին Օգասթինը՝ Հայիթիի հյուսիսային շրջանը համակարգող տարածաշրջանային ներկայացուցչին, գնդակահարել են իր տան մոտ: Ըստ Կարիբյան ռադիոյի թղթակցի՝ մահացել է հիվանդանոցում:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Օգասթինին սպանել են մոտոցիկլետով հարձակում կատարած անհայտ անձինք: Պաշտոնյայի սպանության դրդապատճառը հայտնի չէ։ Ձերբակալվածներ դեռևս չկան։





























