Լիբանանում դյուրակիր ռադիոսարքերի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ Նշվում է նաև, որ վիրավորների թիվը հասել է 450-ի։

Պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ, Բեյրութում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող դյուրակիր ռադիոսարքերը, նմանատիպ պայթյուններ են գրանցվել նաև Լիբանանի հարավում և արևելքում: