Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը Լիբանանում պայթյուններից տուժած 95 վիրավորների կտեղափոխի Իրան բուժման։ Այս մասին նշվել է հումանիտար կազմակերպության հայտարարությունում։

Տուժածները կտեղավորվեն Իրանի տարբեր բուժհաստատություններում։ «Վիրավորումները հիմնականում վերաբերում են գլխի եւ աչքերի վնասվածքներին»,- նշվել է Իրանի Կարմիր մահիկի X-ում տեղակայված հայտարարությունում։