Wildberries ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին եւ եւս վեց մարդու մեղադրանքներ են ներկայացվել, նրանք մասնակցել են երեկվա միջադեպին ընկերության գլխավոր օֆիսի մոտ, գրել է Mash պարբերականը։

Նախօրեին Վլադիսլավ Բակալչուկին եւ եւս վեց մարդու մեղադրանքներ են ներկայացվել Wildberries-ի գրասենյակում, որը գտնվում է Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում, տեղի է ունեցել հրաձգություն։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, տուժել է յոթ հոգի, այդ թվում իրավապահ մարմինների երկու աշխատակից։

Mash-ը գրել է, որ գործարարը եւ նրա գործընկերները հարցաքննվել են մոտ մեկ օր։

Իրավապահները ձերբակալել են միջադեպի 28 մասնակցի, նրանց հարցաքննում են։ Պարբերականի տվյալներով՝ Բակալչուկը քննիչի աշխատասենյակում է եղել երեկ օրվա կեսից մինչեւ այսօր առավոտ։

Ավելի վաղ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել «Սպանություն», «Սպանության փորձ», «հրազենի անօրինական պահում», «Կամայականություն» եւ «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի դեմ մահափորձ» հոդվածներով։