Երեւանում, դեկտեմբերի 2-ին, ժամը 11-ի սահմաններում, «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել Կալիբրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 3-ի գիշերը, ժամը 00.10-ին, «Հյունդայի Տուսկոն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: