Իրավապահ մարմինները ձերբակալել են Վլադիսլավ Բակալչուկին ձերբակալել են Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով, գրել է РБК-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներին մոտ կանգնած երկու աղբյուրի։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Բակալչուկին ներկայացվել է մեղադրանք այս հետաքննության շրջանակում։

Սեպտեմբերի 18-ին 20-30 մարդուց բաղկացած խումբը գրոհել էր Wildberries-ի գրասենյակը «Ռոմանովո Դվոր» բիզնես-կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու։ Հարձակվողները կոտրել են ապակիները, ինչից հետո հրաձգություն է սկսվել։ Զոհվել են բիզնես-կենտրոնի պահապանը եւ աշխատակիցը, 10 մարդ տուժել է։ Տուժածների մեջ են ММА երեք հայտնի մարտիկներ Չեչնիայից՝ Աբուբաքար Մեստոեւը, Ռաշիդ Կոձեւը եւ Ումար Չիչաեւը։

Հարձակվողների հետ դեպքի վայր է եկել Վլադիսլավ Բակալչուկը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը։ Նա մինչ այդ Wildberries-ի միավորվելը Russ Outdoor-ի հետ «ռեյդերային զավթում» էր անվանել եւ օգնության համար դիմել էր Ռամզան Կադիրովին։ Բակալչուկի խոսքով՝ նա եկել էր բանակցելու պահեստների շինարարության դադարեցման հետ կապված, բայց վեճ է առաջացել այն պատճառով, որ նրան չեն թողել մտնել գրասենյակ։

Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու վարկածը եւ նրա գործողություններն անվանել է ռեյդերական զավթման փորձ։ Նա նաեւ նշել է, որ ոչ մի բանակցություն նախատեսված չէր։

Հունիսին Wildberries-ը եւ Russ-ը ստեղծել են համատեղ թվային առեւտրային պլատֆորմ։ Շուտով Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Վլադիսլավ Բակալչուկը դիմել է իրեն Wildberries-ի «ռեյդերական զավթման» բողոքով։ Ի պատասխան՝ Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց եւ նշել է, որ միավորումը Russ-ի հետ համաձայնեցված էր ամուսնու հետ, որին պատկանում է արժեթղթերի ընդամենը 1 տոկոսը, եւ նա չի մասնակցում ընկերության կառավարմանը։

Wildberries-ի եւ Russ-ի միավորման շրջանակում ստեղծվել է ՌՎԲ ընկերությունը, որտեղ 65 տոկոսը պատկանում է Wildberries-ին, 35 տոկոսը՝ «Ստինն» ՍՊԸ-ին, որը տնօրինում է «Русс Аутдор»-ին։ Գործադիր տնօրեն է դարձել Ռոբերտ Միրզոյանը՝ Russ-ի ղեկավարը։ Forbes-ի տվյալներով՝ Տատյանա Բակալչուկը դիմել է այս քայլին՝ զգուշանալով իշխանությունների ճնշումից Wildberries-ի պահեստում հրդեհից հետո 2024թ. հունվարին։ Russ-ի ներկայացուցիչներն իբր օգնել են լուծել խնդիրը «ամենաբարձր մակարդակով, բիզնեսում բաժին ունենալու դիմաց»։ Մեկ այլ վարկածով այդ որոշման վրա կարող էր ազդել Wildberries-ի հիմնադրի սիրավեպը Միրզոյանի հետ։