Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, դեկտեմբերի 2-ին, ժամը 20-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել 31-ամյա Արտյոմ Այդինյանին:

Նա փետրվարի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առեւանգելը շահադիտական դրդումներով:

Այդինյանը կալանավորված է: Կատարվում է քննություն: