Հանրապետության մարզերի մեծ մասում սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կնկատվի մառախուղ։ Առանձին վայրերում անձրեւները կլինեն հորդառատ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +20+22։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16, 

Լոռիում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +11+14,

Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +14+17,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+10+15, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+23, 

Արմավիրում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +21+23, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +21+23,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18։