Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով դանիական լրատվամիջոցներին։:
Կոպենհագենից հյուսիս ընկած Ֆրեդենսբորգ ամրոցում ընկնելուց հետո 84-ամյա թագուհուն չորեքշաբթի ուշ երեկոյան տեղափոխել են Դանիայի մայրաքաղաքի համալսարանական հիվանդանոց, դանիական լրատվամիջոցներին հայտնել են թագավորական ընտանիքից:
Ըստ Associated Press գործակալության՝ թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
«Տվյալ հանգամանքներում թագուհին իրեն լավ է զգում, բայց առայժմ նրան հսկողության տակ են պահում»,-հայտարարել է կապի բաժնի ղեկավար Լեն Բալեբին։ Թագավոր Ֆրեդերիկ 10-րդը՝ նրա որդին, լրագրողներին հայտնել է, որ խոսել է մոր հետ և որ «նա լավ ձեռքերում է»։





























