Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև նոյեմբերի 18-ը կալանք է կիրառել Wildberries-ի գրասենյակի վրա հարձակման գործով վեց մեղադրյալի, հաղորդում է մայրաքաղաքի դատարանների համատեղ մամուլի ծառայությունը։

Մեղադրյալների թվում են Սայֆուլլաև Ա.Ա., Կոնոպլև Ի.Ս., Նուրմատով Մ.Խ., Կանաև Ռ.Մ., Եֆրեմով Ա.Վ. եւ Մանժիեւ Մ.Խ. Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել։ Երկու պահակ է զոհվել, յոթ մարդ վիրավորվել է։

Ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի խոսքով՝ մի խումբ տղամարդիկ ամուսնու՝ Վլադիսլավի հետ ցանկացել են գրոհել գրասենյակը։ Նա դա անվանել է ռեյդերների գրավման փորձ: Սեպտեմբերի 19-ին, պարոն Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել չորս կետով, այդ թվում՝ սպանություն (Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս), և նա կալանավորվել է։ Նա ինքը հերքում է մեղքը։ Ինչպես պարզել է «Կոմերսանտ»-ը, քրեական գործով արդեն 33 մեղադրյալ կա։