Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից, կարծես, միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին և այլն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս հանգամանորեն խոսել ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին»,- ասել է Զախարովան։
Նա նշեց, որ այս պատրվակներով Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։
«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, իսկ, ի հակադրություն, սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին։ Սրանում որոշակի մանիպուլյատիվություն կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածություն կապերի սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը, չգիտես ինչու, հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալ հաշվարկները քողարկելու համար։

Երեւանի կենտրոնում հոգեբուժարանում հաշվառված անձը դաժшնաբար սպшնել է 29–ամյա երիտասարդի. Օրը 1 տողով

Տաղանդն ամենաարժեքավորն է, որ այսօր Հայաստանը կարող է առաջարկել աշխարհին. Էդուարդ Մուսայելյան

Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ Սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան

Չինական մեծ պատ․ հրաշք, որը պետք է տեսնել կյանքում գոնե մեկ անգամ

Ինչպե՞ս է ստացվել, որ Սասուն Խաչատրյանը կանաչապատ տարածքում շենք է կառուցել. հարց` Վարդանյանին

Գազի գնի բարձրացման և ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենար 2027-ի բյուջեով չի հաշվարկվել. նախարար

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի Բասարգեչար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ամբողջ ընդդիմությանը. Զուրաբյան

Մենք Ալիեւին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ Կարապետյան

ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստանի» համախմբման կոչին արձագանքած ուժերի ճեպազրույցները

Ադրբեջանին հաջողվեց սողոսկել TRIPP նախագիծ | ԼՈՒՐԵՐ |

Հայաստանից գողшկանները գնում են Եվրոպա, գրում են, որ համասեռшմոլ են, որ ապաստան ստանան. Փաշինյան