«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի հյուրընկալության և սպասարկման ոլորտիառաջատար «Կազա» քոլեջի (Casa College) և«Կազա»  ավագ  դպրոցի (KASA High School) նախագահ պարոն Յաննիս Սավերիադեսին։

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի  ուղեկցությամբ Յաննիս Սավերիադեսը շրջայց  է կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների համար ստեղծված պայմաններին և կառույցի տեխնիկական հագեցվածությանը։

Հանդիպման ընթացքում երկու ուսումնական հաստատությունները կիսվել են իրենց փորձով, քննարկել հետագա հնարավոր համագործակցության հեռանկարներն ու առավելությունները։Հյուրը հանդիպել և շփվել է նաև «Երեմյան Ակադեմիայի» դասախոսական կազմի և ուսանողների  հետ։

«Շատ տպավորված եմ Ակադեմիայով, հատկապես ինտերիերային լուծումներով և ուսանողների համար ստեղծված պայմաններով։  Հետաքրքիր է, թե ինչպես են  պատմական  նշանակության շինության ներսում ստեղծել և կառուցել  ժամանակակից լուծումներով կրթական հաստատություն։Շատ կարևոր է, որ Ակադեմիան  երիտասարդներին տալիս է հնարավորություններ ոլորտում զարգանալու և առաջ գնալու համար։

Տարածապես մեր երկրները սահման չեն կիսում, բայց  մշակութային արժեքներով շատ ընդհանրություններ ունենք, ինչն էլ կարող է հյուրընկալության և կրթության  ոլորտներում  արդյունավետհամագործակցությանկամուրջ հանդիսանալ»,-նշել է Յաննիս Սավերիադեսը։ 

Նա հավելելէ, որ ուրախ կլինենիրենց հաստատությունում ունենալ տաղանդավոր հայ ուսանողների։Կիպրոսում հայ համայնքը բավականին մեծ է, ու բացի դրանից, իրենց երկիրը երիտասարդ ուսանողների համար ապահովում է հարմարավետություն և պայմաններ։

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ էր, երբ  պարոն Սավերիադեսն իր՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ցանկություն հայտնեց այցելել մեզ։ Ակադեմիան պարբերաբար հյուրընկալում է միջազգային առաջատար կրթական հաստատությունների  ներկայացուցիչների՝ տարբեր երկրներից, բայց Կիպրոսից առաջին անգամ ենք հյուր ունենում։ Այս հանդիպումը մեր երկրների և կրթական հաստատությունների միջև  փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության նախանշման հրաշալի առիթ է՝ հատկապես հյուրընկալության և սպասարկման ոլորտներում»։

Կողմերը պայմանավորվեցին այս պահից սկսած մեկնարկելբանակցություններ և քննարկումներ համագործացության ձևաչափերի վերբերյալ և դեկտեմբերին կրկին հանդիպել։

Yeremyan Academy_ (3).jpg (160 KB)

Yeremyan Academy_ (6).jpg (135 KB)