Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կդիտվի մառախուղ։ Առանձին հատվածներում կդիտվի հորդառատ անձրև: Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա կեսերն էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+21,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,

Լոռի՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+16,

Տավուշ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,

Արարատ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+24,

Արմավիր՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+25,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+21: