Ռոտերդամում ահաբեկիչը դանակով հարձակվել է անցորդների վրա: Մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Հոլանդական Telegraaf պարբերականը և NOS հեռուստաալիքը մեջբերել են ականատեսների խոսքերը, ըստ որոնց հարձակվողը բղավել է՝ «Ալլահ աքբար» (Աստված մեծ է):

Նա զինված է եղել երկու խոշոր դանակով եւ պատահական հարվածներ հասցրել անցորդներին, հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Ավելի շատ զոհեր կլինեին, եթե մոտակայքում չլիներ ֆիթնեսի մարզիչ Ռենիել Լիտեցիան։ Նախքան ոստիկանների ժամանումը նա կասեցրել է հարձակվողին։