Ադրբեջանը կշարունակի առաջ մղել Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգությունը ջնջելու իր ռազմավարությունը, գրում է Francetvinfo-ն։

Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից մեկ տարի անց Les Révélateurs-ը հետևում է Ադրբեջանի գործողություններին՝ հայկական ներկայությունը ջնջելու և 2023 թվականին հայերի լքած Ղարաբաղը վերաբնակեցնելու համար:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումից մի քանի օր անց մենք սոցցանցերում հայտնաբերեցինք Ղարաբաղ մտնող զինված ուժերի կողմից շրջված ճանապարհային նշանների պատկերներ։ Նախկինում հայերեն և ռուսերեն գրված գյուղերի անունները փոխարինվել են ադրբեջաներեն թարգմանությամբ։

Հոկտեմբերի սկզբին Բաքուն խմբագրեց Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ դրանում ավելացնելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկը համարվող Էնվեր փաշայի անունը կրող փողոց։ Այս դրվագը նշված է 2023 թվականի հոկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանում անցկացված հանրային լսումների արձանագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության ոչնչացումը դրսևորվում է նաև խորհրդանշական ավերածություններով, հատկապես տարածաշրջանի գլխավոր քաղաքում՝ Ստեփանակերտում։