Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց մենք դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը տարածաշրջանում։

Դրա մասին ասված է սոցցանցում հրապարակված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Լրագրողները ստիպված են եղել փախչելու, և այժմ պոտյոմկինյան [ցուցադրական բարեկեցության նպատակով՝ կեղծ տպավորություն ստեղծելու, ինչ-որ բանի իրական վիճակը թաքցնելու համար» նախագծված] գյուղեր թույլատրվում է այցելել միայն ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- նշվում է հայտարարության մեջ։