Բռնցքամարտի համաշխարհային լեգենդ Մուհամեդ Ալիին դուրս են գրել Ֆինիքս (ԱՄՆ, Արիզոնա նահանգ) արվարձանի հիվանդանոցից:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 19-ին, երբ Ֆինիքս արվարձանի իր տանը հանկարծակի կորցրել էր գիտակցությունը:

Բռնցքամարտիկի ներկայացուցիչը հաղորդել է, որ Ալին ջրազրկման դեմ բուժման կուրս է անցել: Այժմ նա տանն է, իրեն լավ է զգում, շարունակում է ապրել իր սովորական կյանքով, տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող Ալին նոյեմբերի 14-ին ներկա է գտնվել իր հայրենակից, հանրահայտ բռնցքամարտիկ եւ ռինգում քանիցս իր մրցակից հանդիսացած Ջո Ֆրեյզերի հուղարկավորությանը, որը մահացել է 68 տարեկան հասակում` լյարդի քաղցկեղից:

Հունվարի 19-ին բռնցքամարտի համաշխարհային լեգենդը մտադիր է Լուիսվիլ քաղաքում (ԱՄՆ Քենթուքի նահանգ) մասնակցել իր 70-ամյակի տոնական միջոցառումներին: